ԿարևորՀասարակություն

Վարչապետը՝ եկամտահարկի առաջարկվող փոփոխությունների մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ խոսել է եկամտային հարկի առաջարկվող փոփոխությունների մասին։

Վարչապետ․ «Կարծում ենք, որ գործող հարկային համակարգը վատն է, քանի որ խրախուսում է ստվերը և չի խրախուսում աշխատավարձերի բարձրացումը»

Երկաստիճան, թե՞ համահարթ հարկման համակարգ․
Մի քանի առաջարկ կա․

1․ Առաջարկում ենք հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ: Ըստ այդմ, սահմանել, որ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ դրանից ավելի աշխատավարձ ստացողները հարկվեն եկամտային հարկի 25 տոկոսի դրույքաչափով։

2․ Կամ, առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտային հարկ, շահութահարկ + դիվիդենտի հարկ։ Այսինքն, ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ և՛ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս, և՛ շահութահարկի և դիվիդենտի հարկի հանրագումարը ևս լինի 23 տոկոս։ Այսինքն՝ ունենանք համահարթ եկամտային հարկ և շահութահարկ։

ԱՌԱՋԻՆ տարբերակի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս պարագայում որոշակի չափով կավելանան մինչև 250 հազար դրամ աշխատավրձ ստացողների եկամուտները։

Երկաստիճան համակարգը ըստ էության շարունակում է խրախուսել ստվերային աշխատավարձը, որովհետև եթե ունենք երկու սանդղակ և դրանից մեկը ցածր է շահութահարկ + դիվիդենտի հարկ կոմբինացիայից, գործատուները էլի կարող են շահագրգռված լինել բուն աշխատավարձերը չվճարելու համար, որ պակաս հարկվեն։

ԵՐԿՐՈՐԴ տարբերակի ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ/ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1․ Բոլոր պոտենցիալ ներդրողների առաջին հարցը հետևյալն է՝ արդյոք ձեզ մոտ գոյություն ունի եկամտահարկի և շահութահարկի հարթ տարբերակ։ Եվ սա պոտենցիալ ներդրողների համար բավական կարևոր հարց է։
2․ Հարկային համակարգի պարզություն։
3․ Այս տարբերակը, ըստ էության, խրախուսում է, որ աշխատավարձի ստվերային մասերը դուրս գան ստվերից։
4․ Մենք համարում ենք, որ եկամտային հարկի փոփոխությունը լավ կլինի շարունակվի։Եթե գանք ընդհանուր համաձայնության, ըստ էության, կառավարությունը պատրաստ է ստանձնել պարտավորություն, որ առաջիկա տարիների ընթացքում տարեկան նվազագույնը 0,5 տոկոսով համահարթ եկամտային հարկը իջեցնելու է, այդպիսով առաջիկա 5 տարիների ընթացքում հասնելով միասնական 20 տոկոսի։

Ամենակարևոր թերությունը, որը կարժանանա քննադատության, այն է, որ համահարթ համակարագից ամենաշատն օգտվում են բարձր աշխատավարձ ստացողները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Ցուցադրել ավելի
Back to top button