Հասարակություն

Երկրորդ երեխայի միանվագ հատկացվող նպաստը եռապատկելու հարցի քննարկումը հետաձգվեց

Կառավարությունում քննարկվում է երկրորդ երեխայի միանվագ հատկացվող նպաստը երեք անգամ ավելացնելու հարցը։ Նախագիծը Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելավմանն է ուղղված։
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ երկրորդ երեխան ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։
Վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի ընտանիքներում նվազում է երկրորդ երեխայի ծնունդը։
Կառավարությունը նաև առաջարկում է երկրվորյակների դեպքում հանրագումարը ավելացնել։ ՊՆ Դավիթ Տոնոյանը միանգամից երրորդ ու չորրորդ երեխա ունենալու կողմնակից է, սակայն վարչապետի խոսքով, այստեղ մի տեխնիկական խնդիր կա .« մինչև երկրորդ երեխան չծնվի, երրորդ ու չորրորդ երեխաներ չեն կարող ծնվել, եթե իհարկե ժամանակակից այլ լուծումներ չկան»։
Նախագծի քննարկումը հետաձգվեց ՝ երկվորյակ երեխաներին հատկացվող գումարի չափը հստակեցնելու համար։ Կառավարությունը նախագիծ ը կքննարկի մեկ շաբաթ անց։
Ցուցադրել ավելի
Back to top button