Հասարակություն

Ինչպես Հայաստանում կազմակերպել «Բեյբի բում»


Կառավարությունում քննարկում են երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը երեք անգամ ավելացնելու նախագիծը:

Փաշինյանի ձևավորած կառավարության անդամների գերակշիռ մասը, ի դեպ, երկու երեխա ունի:

Գործադիրում առաջարկին կողմ են, սակայն հստակեցումների կարիք կա։ Նախագիծը մեկ շաբաթով հետաձգվել է:


Ինչպե՞ս կազմակերպել Հայաստանում «բեյբի բում» կամ ծնելիության կտրուկ աճ։ Կառավարությունում ուղիներ են փնտրում: Ուսումնասիրել ու պարզել են՝ հայկական ընտանիքներում տարեցտարի երկրորդ երեխայի ծննդյան դեպքերը նվազում են:

Ավելին, պարզվում է՝ մեր երկրում  երկրորդ  երեխայի ծնունդը  ռազմավարական նշանակություն ունի: Սա աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի բնորոշումն է՝ ի դեպ: Ուստի կառավարությունն առաջարկում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագը երեք անգամ ավելացնել:

Շուրջ  375 մլն դրամ հիմա, հետագայում՝ 1,5 մլրդ դրամ. երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի երեք անգամ ավելացնելու դեպքում բյուջեի ծանրաբեռնվածությունն այսքան կլինի: Նախարարն ասաց՝ այս տարի անհրաժեշտ բյուջետային հատկացումները կիրականացվեն սոցիալական ոլորտի ընդհանուր ծախսերի շրջանակներում:

Այս կառավարության անդամների գերակշռող մասը երկու երեխա ունի։ Այսինքն՝ ապահովել են ռազմավարական նվազագույնը։ Սպորտի ու երիտասարդության նախարար Լևոն Վահրադյանն ունի մեկ երեխա:

Փաշինյանի կառավարությունում 4 երեխա ունեն վարչապետն ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար:

Երեք երեխա ունեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  գյուղատնտեսության, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները: Տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանին էր ուղղված վարչապետի դիտարկումը:

Առողջապահության նախարար Ասեն Թորոսյանը նկատում է՝ 2016-2017թթ ծնունդների թիվը նվազել է մոտ 3 հազարով:

Նախարարը վստահեցրեց՝ քայլեր են ձեռնարկում ծննդօգնության համար տրվող լրացուցիչ գումարները բացառելու համար:

Նախագիծը կառավարությունը կհաստատի մեկ շաբաթ անց՝ երկվորյակների դեպքում առաջարկվող 150 հազարը կրկնապատկելու առաջարկը ներառելուց հետո: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կողմնակից է, որպեսզի եռյակի դեպքում գումարը եռապատկվի:

Ցուցադրել ավելի
Back to top button