Մշակույթ

Հայտնի են «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի հաղորդավարների անունները

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի մեկնարկին մնացել են հաշված օրեր:

Տոնական երեք հաղորդումները կվարեն «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի 2011-ի և 2015-ի հայաստանյան ներկայացուցիչներ Դալիթան և Միկան: Այժմ նրանք միասին կլինեն «Դեպի Մանկական Եվրատեսիլի» բեմում:

Օրեր առաջ Հանարային հեռուստաընկերությունում տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, թե որ կիսաեզրափակիչում հանդես կգա մասնակիցներից յուրաքանչյուրը:

Սեպտեմբերի 9-ին առաջին կիսաեզրափակիչում մասնակիցները հանդես կգան հետևյալ հերթականությամբ.

  • Աննա
  • Արփի
  • Նարե Էլիզբարյան
  • Գոռ X
  • Վարդան Մարգարյան
  • 1+1
  • Էլիզա
  • Անի
  • Մարիա Պետրոսյան
  • E.V.O.N
  • Լիա

Սեպտեմբերի 16-ին երկրորդ կիսաեզրափակիչում մասնակիցները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ.

  • Սաթի
  • Սերժ Առաքելյան
  • Սիլվա Գրիգորյան
  • Յուրահատուկ
  • Վովա
  • Լիլի
  • Սեկունդա
  • Մելիսա
  • Վահագն Մեսրոբյան
  • Էրիկ
  • Անահիտ Առաքելյան
  • Հարութ Հարությունյան

«Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:45-ին: Երկրորդ կիսաեզրափակիչը՝ սեպտեմբերի 16-ին, իսկ եզրափակիչը՝ սեպտեմբերի 23-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button