Հասարակություն

Հայաստանում օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին 3-4 աստիճանով կբարձրանա

Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում  սեպտեմբերի 5-ին, սեպտեմբերի 8-10-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 3-4 աստիճանով՝ առանձին մասերում հասնելով մինչև 35 աստիճանի, սեպտեմբերի 8-9-ը նույնքան կնվազի՝ գիշերային ժամերին հասնելով մինչև 7 աստիճանի:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանը ցերեկը կլինի 33 աստիճան:

Ցուցադրել ավելի
Back to top button