Հասարակություն

Մահացել է մեր գործընկեր Հայկ Մարգարյանը

73 տարեկանում մահացել է մեր գործընկերը՝ Հայկ Մարգարյանը։

Լրագրողական գործունեությունն սկսել է Երեւանի պետհամալսարանն ավարտելուց հետո «Գարուն ամսագրում։ Այն ժամանակի երիտասարդական ամենահեղինակավոր պարբերականներից էր։ Աշխատել է նաեւ տարբեր թերթերում։

Հայկ Մարգարյանն իր կյանքի մոտ հինգ տասնամյակը կապել է հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության հետ։

Արցախյան շարժման տարիներին նրա ռեպորտաժներով էր հեռուստադիտողը տեղյակ լինում Ղարաբաղյան պատերազմին, մեր հերոսներին, պատերազմը դիմագրավող խաղաղ բնակչության խնդիրներին։

90- ականներին Հայ Մարգարյանը եղել է հայկական հեռուստատեսության «Լրաբեր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիրը։

Իր աշխատանքային գործունեության վերջին տասնամյակը նա կապել էր Հանրային ռադիոյի հետ։ Եղել է Արտասահմանի համար տրվող հաղորդումների ծրագրի ղեկավարը, Հանրային ռադիոյի ծրագրերի տնօրենի օգնականը։

Հայկ Մարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18։00- ին, Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի մերձակա սգո սրահում, հուղարկավորությունը վաղը, ժամը 14։00- ին, նույն վայրից։

 

Ցուցադրել ավելի
Back to top button