ԿարևորՀասարակություն

Հայաստանը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի. ՏՀԶԿ զեկույցը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին

Հայաստանը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի վերացնելու համար կոռուպցիան եւ շահերի համատարած բախումը՝ ասված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հրապարակած զեկույցում։

Նշվում է, որ Հայաստանը վերջին 4 տարիներին շարունակաբար բարեփոխումներ է իրականացրել հակակոռուպցիոն օրենսդրության մեջ եւ ինստիտուտներում, սակայն հակակոռուպցիոն օրենսդրության ոչ պատշաճ կիրառումը մոնոպոլիզացված տնտեսության հետ մեկտեղ դեռեւս լուրջ մտահոգության առիթ են։

Հայաստանը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի դատական եւ դատախազական համակարգում անկախություն ապահովելու համար եւ ջանքեր գործադրի բացահայտելու, հետաքննելու եւ պատժելու բարդ կոռուպցիոն գործերը՝ օգտագործելով բացահայտման եւ վերլուծական տարբեր աղբյուրներ։

Ցուցադրել ավելի
Back to top button