ԿարևորՀասարակություն

Վլադիմիր Գասպարյանի՝ առանձնատուն գնելու մասին լուրի հիման վրա քրգործ է հարուցվել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից առանձնատուն գնելու մասին մամուլի հրապարակման հիման վրա քրգործ է հարուցվել, հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ցուցադրել ավելի
Back to top button