Հասարակություն

Երբ կլուծվեն տրանսպորտային խնդիրները Հայաստանում

Հայաստանում տրանսպորտային խնդիրները կլուծվեն առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում: Հավաստիացումը ոլորտի պատասխանատուինն  է: Աշոտ Հակոբյանն այսօր պաշտոնավարման 100 օրն է ամփոփել:

Նույն այդ ժամանակ Երևանի Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս»  ընկերության վարորդներն ու տնօրենը հավաքվել էին կառավարության շենքի առջև: Տնօրեն Շուշան Խաչատրյանը հրաժավել է Ռադիոլուրին պարզաբանել, թե ինչու են հավաքվել գործադիրի շենքի առջև:

Պատճառաբանել է՝ «լրատվամիջոցն ու լրագրողը»  ծախված են:  Նույնա յս ընկերությունը սպասարկում է  նաև Երևան Արարատ ավտոբուսային  երթուղին, որի սպասարկումից  ուղևորները  դժգոհ են: Փոխնախարար Արմեն Փամբուխչյանը պարզաբանել է՝ վաղվանից հենց Արմավիրից  են սկսելու միասնական երթուղային ցանցի պիլոտային ծրագիր:

 

Միասնական եթրուղային ցանց. հենց այն կյանքի  կոչվի մեր երկրում անվերջանալի  թվացող տրանսպորտային խնդիրները կլուծվեն:

75 միջմարզային ու 27 միջպետական երթուղիներ են սպասարկում այժմ: Տրանսպորտի ոլորտի  ժառանգությունը շատ վատն է,- ասում տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարը:

Նրան հարցնում եմ՝ ինչպես ու ինչ լծակներով  են պայքարելու գծատեր օլիգարխների դեմ և արդյոք մենաշնորհացման վտանգ չկա:

Այն, որ փոխադրողները օլիգարխ են՝ սա  միֆ է, ասում է  Ռադիոլուրի  զրուցակիցը՝  Գավառտրանս ընկերության ղեկավար Հրայր Գուլաբյանը:

Մեկ այլ տնտեսվարող՝  Երևանի Արմավիր երթուղին սպասարկող  «Գալակտիկա տրանս»  ընկերության վարորդներն ու տնօրենը հավաքվել էին կառավարության շենքի առջև: Տնօրեն Շուշան Խաչատրյանը հրաժավեց «Ռադիոլուր»-ին պարզաբանել, թե ինչու են հավաքվել գործադիրի շենքի առջև:


Նույն այս ընկերությունը սպասարկում է  նաև Երևան-Արարատ ավտոբուսային երթուղին, որի սպասարկումից  ուղևորները  դժգոհ են: Եվ քանի որ խնդիրը պարբերաբար նաև ֆեյսբուք սոցիալական ցանցում է բարձրացվում, ներկայացնում ենք ֆեյսբուքյան մի քանի օգտատիրոջ կարծիք կոնկերտ  այս երթուղու սպասարկման հետ կապված.

Մարիամ Ավետիսյան. Ավտոբուսները ոչ թե վատ, այլ ՇԱՏ վատ են աշխատում

Խաչանուշ Գրիգորյան. Ես էլ եմ ասում՝ նորմալ չեն աշխատում

Ու չնայած տնտեսվարողը հրաժարվեց Ռադիլուրին պարզաբանում ներկայացնել, մենք հարցը տրնսպորտի, կապի ու ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանին ուղղեցինք:

Ասաց՝ երթուղիներում հայտնվել են չգրանցված վարորդներ, որոնց աշխատանքը խնդիրներ է ստեղծել:

Հարց ուղղեցինք նաև  հենց կառավարության շենքի մոտ գտնվող փոխնախարար Արմեն Փամբուխչյանին: Երբ համապատասխան տեսչական մարմնի ղեկավարը կնշանակվի,  խնդրին լուծում կտրվի, վստահեցնում են:

Փոխնախարարը նաև Ռադիոլուրին փոխանցեց, որ միասնական երթուղային ցանցի պիլոտային ծրագիրը կսկվի առաջիկա օրերին՝ հենց Արմավիրի մարզից: Նախ ուղևորահոսքը կգույքագրեն, կհասկանան մյուս բոլոր խնդիրները:

Back to top button