ԿարևորՔաղաքական

Քոչարյանի պաշտպանները մտահոգ են, որ անձնագրի առկայության դեպքում անգամ սահմանայնին արգելքն անխուսափելի է

Վերջին օրերին  քննարկվող թեմաներից մեկը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՝ Հայաստանից  մեկնելու  հնարավորության հարցն է: Լ

րատվամիջոցները նախ տեղեկություն հրապարակեցին, որ երկրորդ նախագահn  արդեն մեկնել է, հետո տեղեկությունը հերքվեց. թե Հատուկ քննչական ծառայությունը, թե Քոչարյանի  փաստաբանները  հաստատեցին, որ երկրորդ նախագահն այժմ Հայաստանում է:

Փաստաբանները, սակայն, զբաղվում  են երկրից դուրս գալու իրավական արգելքները  վերացման հարցով:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները համոզված են, որ իրենց պաշտպանյալը  սահմանը հատելու որևէ սահմանափակում չունի, բայց վստահ չեն, որ  նման ցանկության դեպքում արգելքներ չեն լինի: Իսկ այդպիսի ցանկություն ունի. նա  մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն կա մտահոգություն, որ նրա ելքը սահմանին չի թույլատրվի:

Մտահոգությունը կապված է ոչ այնքան անձանգրի, որքան երկրից դուրս գալու դեպքում  հնարավոր իրավական արգելի հետ՝ ասում է Քոչարյանի շահերի պաշտպան  Արամ Օրբելյանը և բացատրում՝  խոսքն այն համակարգի մասին է, որը  սահմանապահ զորքերի կողմից օգտագործվում է սահմանը հատելիս թողնել կամ չթողնելու ժամանակ:


«Մենք ունենք հիմնավոր ենթադրություն և հարցում ենք արել քննչական մարմին պաշտոնական պատասխան ստանալու: Այդ ենթադրությունը կապված է առկա պրակտիկայով. Որպես կանոն քննչական մարմինները փակում են սահմանը ՝ անկախ հանգամանքից խափանման միջոց կա թե չկա»:

Իրենց հարցման պատասխանին պաշտպանները սպասում են շաբաթվա վերջին, բովանդակությունը դեռ չգիտեն, բայց գրեթե վստահ են, որ կվիճակրեն: Նրանց  հիմնական փաստարկն այն է, որ երկրորդ նախագահի նկատմամբ  չկա ընտրված խափանման միջոց:

Երեկ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է ևս մեկ քրեական գործ, որը միացվել է 2008 -ի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ քննվող գործին:  Հատուկ քննչական ծառայությունը պնդում է, որ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Ազատության հրապարակում գիշերող ցուցարարներին բռնի ուժով հեռացնելու գործողությունների համար փաստաթղթեր են կեղծել։

Արամ Օրբելյանը առայժմ  այս դրվագին անդրադառնալ չի ցանկանում, ենթադրում է, որ հաղորդագրության մեջ նշված փաստերը իր պաշտպանյալին ուղղակիորեն  չեն վերաբերում: Գործի նյյութերին ծանոթ չեն, քանի որ գործում է նախաքննության գաղտնիքի ռեժիմը:

Ի դեպ, պաշտպանները պարբերաբար կրկնում են, որ քայլեր են ձեռնարկում նախաքննության  գաղտնիքը  վերացնելու ուղղությամբ: Այս մասին իր հարցազրույցում խոսել էր  ինքը ՝ Ռոբերտ Քոչարյանը, հետո պաշտպաններից Հայկ Ալումյանն էր նշել, որ վաղ թե ուշ հասնելու են նախաքննական գաղտնիքի վերացմանը: Ինչու է պաշտպանական կողմի համար կարևոր նախաքննության նյութերի հրապարակումը:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն  արդեն անդարդարձել է Ռոբերտ Քոչարյանի  և նրա պաշտպանների՝ նախաքննության գատնիքը  վերացնելու պահանջին:

Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը :

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց  առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակել: Որոշումը Վճռաբեկում բողոքարկում են թե պաշտպանները, թե դատախազությունը:

Back to top button