Հասարակություն

Այսօր հայ փրկարարի օրն է


Ի՞նչ են անում հայ փրկարարները, ինչպե՞ս են օգնում 9-11 զանգահարած ցանկացած քաղաքացու:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը տոնում է 27-ամյա հոբելյանը: 2008 թվականին կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը հռչակվեց Հայ փրկարարի օր:

Հայ փրկարարները պատվով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց աշխատանքը՝ օգնելով քաղաքացիներին դուրս գալ տարաբնույթ բարդ իրավիճակներից։

 

 

Տարվա մեջ սեպտեմբերի 4-ը միակ օրն է, երբ 9-11 զանգահարում են ոչ միայն արտակարգ իրավիճակի մասին հաղորդելու, այլև փրկարարներին շնորհավորելու համար:

Զգոն, առանց լարվելու ու խուճապի, ԱԻՆ աշխատակիցն ընդունում է շնորհավորանքն ու շարունակում աշխատանքը՝ սովորականի պես:

Հայ փրկարարները արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման մեծ փորձ ունեն:

1988-ին նրանք Խորհրդային Միությունից հազարավոր այլ կամավորների հետ միասին փրկել են երկրաշարժից տուժած բազմաթիվ բնակիչների կյանքեր:

Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկը դարձավ Հայաստանում ու ԽՍՀՄ մյուս հանրապետություններում փրկարարական ծառայությունների ստեղծումը:

Այսօր էլ հայ փրկարարները պատվով ու բարձր պատասխանատվությամբ են իրականացնում իրենց աշխատանքը՝ օգնելով քաղաքացիներին դուրս գալ տարաբնույթ բարդ իրավիճակներից։

Back to top button