ԿարևորՀասարակություն

Խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

Արմավիրցի խաղողագործները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը և պահանջում են բարձր գնով մթերել խաղողը:

«Մենք՝ խաղողագործներս, Երևանի կոնյակի գործարանից պահանջում ենք խաղողը մթերել բարձր գնով: Մեզ գարնանից խաբել են, ասել են՝ 160 դրամով են մթերելու, այսօր մթերման պահին մթերման սակագին են սահմանել 140 դրամը: 140 դրամ միայն մենք ենք ծախսում՝ աշխատանքով, աշխատուժով. ամեն ինչ թանկացել է՝ վառելիքից, թունաքիմիկատներից մինչև աշխատուժ, իսկ գինը նվազեցնում են»,-ասել է խաղողագործներից մեկը:

Back to top button