ԿարևորՔաղաքական

Առաջիկայում նախատեսվում է վարչապետի այցը Մոսկվա

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին, հայտնել է, որ առաջիկայում կայցելի Ռուսաստան։

«Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ես համոզված եմ, որ մենք մեր հարաբերությունների օարկարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկենք և լուծումներ կտանք բազմաթիվ հարցերի»,-նշել է վարչապետը։

«Իհարկե ես չեմ ուզում պնդել, թե բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, կվերջացնենք, բայց ես վստահաբար ասում եմ, որ մեր բնականոն համագործակցությունը շարունակվում է, և համոզված եմ նաև, որ բնական կերպով կշարունակվի»։

Վարչապետը հարցուպատասխանի ժամանակ նաեւ անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նշելով․

«Մենք հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա։ Ըստ էության փաթեթը շուտով պատրաստ կլինի և մենք այն կուղարկենք խորհրդարան և այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, և ի վերջո նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների»,-ասել է վարճապետը՝ հավելելով՝ «Ինչպես և պայմանավորվել ենք ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

 

Ցուցադրել ավելի
Back to top button