ԿարևորՏնտեսական

Վերջին 8 տարիներին առաջին անգամ գրանցվել է ՀՆԱ ամենաբարձր ցուցանիշը․ Արծվիկ Մինասյան


Վերջին ութ տարիներին առաջին անգամ ՀՀ-ում արձանագրվել է ՀՆԱ-ի ամենաբարձր ցուցանիշը՝ 8,3տոկոս․ այսօր՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, հայտարարել է տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Նրա տեղեկացմամբ, արտահանման գծով հիմնական գործընկերներն են ՌԴ, Շվեյցարիան, Բուլղարիան, Գերմանիան և Իրաքը։ Ներմուծման գծով ՝ ՌԴ-ը, Չինաստանը, Վրաստանը, Գերմանիան եւ Իրանը։


2017 թ առաջին կիսամյակի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկիր այցելած զբոսաշրջիկների թիվը ավել շուրջ 10 տոկոսով։ Ամենաշատը մեր երկիր են այցելել ԱՊՀ երկրներից, երկրորդ տեղում ԵՄ երկրներն են։

Ըստ այցելության նպատակի՝ 52,5 տոկոսը ՀՀ են եկել հանգստի ու ժամանցի, 22,9 տոկոսը՝ գործնական, 1,5 տոկոսն էլ՝ բուժման նպատակով։

Back to top button