Հասարակություն

Համընդհանուր ներառում Արմավիրի մարզի դպրոցներում

Համընդհանուր ներառման անցմամբ պայմանավորված Արմավիրի մարզ հատուկ և ներառական կրթություն իրականացնող դպրոցների ներառական բազմամասնագիտական թիմի մասնագետները դուրս են մնացել աշխատանքից:

Բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչները կմասնակցեն թափուր հաստիքների մրցույթներին: Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական դպրոցներում կաջակցեն հատուկ դպրոցների աշխատակիցները:  

Հատուկ դպրոցները տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերակազմավորման խնդիրը նորություն չէր Արմավիրի մարզում: Կառավարության որոշումն էր ու այն ըստ ժամանակցույցի պետք է իրականացվի: Արմավիրի թիվ 1 հատուկ օժանդակ դպրոցի տնօրեն Լիլյա Ասատրյանը նշեց, որ իրենք վաղուց էին տեղյակ և պատրաստ էին այդ քայլին:

Աշխատակիցներն ու ծնողները իմացել էին, սակայն անհանգստություն կար աշխատանքը կորցնելու և երեխաներին այլ դպրոց տանելու, խնամքի հարցերը կազմակերպելու ուղղությամբ: Ամիսներ առաջ Վաղարշապատի թիվ 2 հատոււկ դպրոցի սաների ծնողները բողոքեցին կառավարության հիշյալ որոշման դեմ: Նրանք պահանջում էին փորձնական շրջան իրականացնել երեխաներին հանրակրթական դպրոցներում ներառելու մասով, որպեսզի անցումը հեշտ լինի:

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը կողմ էր ծնողներին խնդրանքին, սակայն ելնելով պետական քաղաքականությունից՝ դեմ չէր դրա  իրականացմանը: Հունիսի 21-ին  Արմավիրի թիվ 1 և Վաղարշապատի թիվ 2   հատուկ  դպրոցները վերակազմավորվեցին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, որտեղ այլևս երեխաներ չեն սովորելու:

Որ դպրոցներում են երեխաները սովորելու, ռադիոլուրի հարցին, Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը պատասխանեց.

,,Որտեղ  երեխային և ծնողին հարմար ՝, մենք մոտեցրել ենք բնակավայրին, թեև կան երեխաներ, որոնց տեղափոխել են Երևան: Նրանք  գիշերակացի խնդիր ունեն,,:

Արմավիրի հատուկ 2 դպրոց էր հաճախում 128 երեխա: Նրանք հիմնականում ունեն մտավոր  թերզարգացման, հենաշարժողական  խնդիրներ: Ներկայիս վերակազմակերպված կենտրոնները գնահատել են երեխաների կարիքները, անհրաժեշտ աջակցությունը,  տվել երզրակացություն և տեղափոխել հանրակրթական դպրոց:

Երեխաներին նոր միջավայրին ինտեգրելուն օգնելու են  նախկին հատուկ դպրոցների աշխատակիցները: Նրանք պարբերաբար կլինեն այն դպրոցներում, որտեղ հաճախելու են առանձնահուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, կօգնեն ծնողներին: Այդ աշխատակիցները դեռ 3 ամիս  աշխատելու են  տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում:  Տնօրեն Լիլյա Ասատրյանն ասաց, որ երեխաները հարազատների խնամքի կարիքն ունեն և պետք է ապրեն ընտանիքում:

,,Մենք տեսել ենք, թե ինչպես են երեխաները տանջվում, կարոտի զգացում ունենում ընտանիքի անդամների նկատմամբ: Հոգաբանական մեծ տրավմա է, երբ մեր դպրոցի սանը տեսնում է, ինչպես են հանրակրթական դպրոցի սաները մայրիկների ձեռքը բռնած տուն գնում,,:

Սոցիալական կարիք ունեցող երեխաներին կաջակցեն նաև  մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժինը և  հասարակական կազմակերպությունները:

Հատուկ դպրոցների վերակազմավորման պատճառով աշախատակիցների մի մասը դուրս է մնացել աշխատանքից, մասնագիտական թիմը մնացել՝ կենտրոնում: Աշխատանք չունեն գիշերային դայակ-դաստիարակները, խոհանոցի աշխատակիցները, առարկայական ուսուցիչները:

Բարձրագույն մասնագիտական կրթություն ուեցող ուսուցիչները,  ըստ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի, կարող են դիմել և մասնակցել  ուսուցչի թափուր հաստիքի համար կազմակերպվող մրցույթին:

,,Մենք ազատել են Վաղարշապատի թիվ 2 դպրոցի տնօրենին, հիմա մեծ ուշադրություն ենք դարձնելու տարեֆիկացիաների կազմման և ըստ այդմ էլ պարզ կլինի թափուր հաստիքների ցանկը, ըստ որի ուսուցիչները կարող են աշխատանք ունենալ,,:

Համընդհանուր ներառման անցմամբ աշխատանքից զրկվել են  ներառական կրթություն իրականացնող դպրոցների ներառական մասի մասնագիտական թիմի աշխատակիցները: Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանն ասաց, որ  իրենց դպրոցի 8 մասնագետ աշխատանքի  տեղավորման խնդիր ունի: Սարդարապատում ներառված էր 51 երեխա, հատուկ դպրոցից տեղափոխվել է 11-ըԼ: Սարդարապատի հանրակրթական դպրոց տեղափոխված  երեխաներին առայժմ կաջակցեն իրենց դայակներն ու դաստիարակները:

Back to top button