Տնտեսական

«Եվրասիական շաբաթ» երեւանյան համաժողովում քննարկվելու են ԵԱՏՄ ներքին շուկաների խնդիրները

Երեւանում հոկտեմբերին անցկացվելիք «Եվրասիական շաբաթ» միջազգային երրորդ համաժողովի առաջին օրը կսկսվի «ԵԱՏՄ տնտեսության իրական սեկտոր. ինտեգրման պայմաններում ներուժի զարգացում» խորագրով լիագումար նիստով` հայտնում են համաժողովի մամուլի գրասենյակից։ Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 22- 24- ը։

Առաջին օրվա գլխավոր միջոցառումներից մեկը նաեւ «ԵԱՏՄ զարգացման ժամանակակից պարադիգման» շնորհանդեսն է լինելու, «Եվրասիա եւ Իրան. համագործակցությունից ռազմավարական գործընկերությունը» թեմայով բանավեճը, «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն. Եվրասիական բիզնեսի համար նոր հնարավորություններ» խորագրով նստաշրջանն ու «Եվրասիական թվային  հարթակներ» ինովացիոն ծրագրերի մրցույթը։

Հոկտեմբերի 23- ին լիագումար նիստը կսկսվի «Տեխնոլոգիական բեկում եւ ԵԱՏՄ երկրների հնարավորությունների ներուժը» թեմայով քննարկումով։ Այն նվիրված է ԵԱՏՄ շրջանակներում տեխնոլոգիական փոխանակման եւ ինովացիաների ներդրման համակարգված քաղաքականության մշակման խնդիրներին։ Քննարկման տրամաբանական շարունակությունը պետք է լինի ԵԱՏՄ մեծ, միջին եւ փոքր գործարարության ենթակապալառության շուրջ միջոցառումները, որոնք թույլ կտան գործարար կապեր հաստատելն պատվիրատուների եւ մատակարարների միջեւ։

Համաժողովի վերջին օրը՝ հոկտեմբերի 24- ին, կլինեն մի շարք բանավեճային միջոցառումներ՝ նվիրված ԵԱՏՄ ներքին շուկաների խնդիրներին։

Ցուցադրել ավելի
Back to top button