Հասարակություն

Սոչիում ինքնաթիռի վթարի վայրում մահացած ծառայողը հայ է

Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը վթարված ինքնաթիռի ուղևորներին առաջինն օգնությանը հասած ու սրտի տագնապից մահացած օդանավակայանի ծառայողն ազգությամբ հայ է: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

«Օդանավակայանի միակ աշխատակիցը, որ մահացել է, ազգությամբ հայ է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի»,- ասել է նա:

Vesti.ru-ի տվյալներով` մահացած աշխատակիցը օդանավակայանի համալիր հերթափոխի ղեկավար Վլադիմիր Բեգիյանն է:

Աննա Նաղդալյանի խոսքով` ինքնաթիռի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր չկան:

Ցուցադրել ավելի
Back to top button