ԿարևորՀասարակություն

92 տարեկան Հանրային ռադիոյի ծնունդը՝ հրդեհված ստուդիայի վերածննդով

1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը գիտական հանրությանը ներկայացրեց իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոսարքը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը:

Երևանում լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926 թվականին: Նույն թվականի օգոստոսի 27-ին «Խորհրդային Հայաստան» թերթը գրեց՝  Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, մի քանի օրից կայանն իրագործման կհանձնվի:

Եվ այսպես, 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: «Խուսում է Երևանը». արդեն 92 տարի հնչում են այս բառերը՝ աշխարհով մեկ տարածելով հայկական պետության ձայնը:

Թիկունքում տարիների պատկառելի բեռով, բայց հավերժ երիտասարդ Հանրային ռադիոն այսօր նշում է 92-րդ տարեդարձը:

Տարեդարձը ռադիոյում նշանավորվել է հայտնի 6-րդ  ստուդիայի բացմամբ, որը հրդեհից հետո չէր գործում մի քանի տասնամյակ: Բացման հանդիսավոր արարողղության տոնական տրամադրությունը կփոխանցի «Ռադիոլուրը»:

    

Երևանն  է խոսում, ասում ենք մենք ու ավագ գործընկերոջ իրավունքով շնորհավորում ռադիոտիրույթում աշխատող մեր բոլոր գործընկերներին, իսկ հավատարիմ ռադիոլսողներին մաղթում ենք՝ մեր հաղորդած բոլոր լուրերը ձեզ միայն ժպիտ ու երջանկություն թող պարգևեն:

Ցուցադրել ավելի
Back to top button