Քաղաքական

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. Պուտին-Ալիև այսօրվա հանդիպման անկյունաքարային հարցը

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Սոչիում կայացած բանակցությունների արդյունքներով, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:
«Մենք փոխանակել ենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ մտքեր: Մասնավորապես, իհարկե, անդրադարձել ենք Ղարաբաղյան հիմնախնդրին: Որպես Մինսկի խմբի համանախագահող` Ռուսաստանը կշարունակի հնարավորինս նպաստել այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է ՌԴ նախագահը:
Ռուսաստանը մտադիր է շարունակել նպաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Այսօր Սոչիում հանդիպում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նրանք քննարկելու են երկկողմ հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաներ, ներառյալ՝ առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարները: Մտքեր են փոխանակվելու նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը կարծում է, որ Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում անշուշ կկարևորվի բանակցությունները շարունակելու անհրաժեշտության հարցը:

Ալիևը, ադրբեջանագետի կարծիքով, կառաջադրի խնդրի արագ կարգավորման հասնելու հարցը, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա լուծման հասնելը, սակայն հաշվի առնելով ՀՀ-ում նոր իրողությունները Մոսկվան դեռ չի շտապի լուծման հարցում:

ԼՂՀ  քաղաքական վերլուծաբան Հրաչյա Արզումանյանի կարծիքով միակ քննարկվող հարցը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այսօր կարող է լինել պատերազմ, թե  խաղաղությունը հարցը.

«Եթե իրենք խոսեն, պիտի խոսեն կռվի մասին: Պետք է հասկանալ, որ եթե լինի կռիվ կլինի մեծ հայադրբեջանական կռիվ և կլինի այդ կռիվը, թե ոչ՝ որոշում է Ռուսաստանը: Մենք պետք է պատրաստվենք դրան: Փառք Աստծո մենք այսօր ավելի պատրաստված ենք դրան քան 2016 թվականին»:

Հրաչյա Արզումանյանը, ըստ այդմ, հրատապ է համարում Հայաստանում սկսված փոփոխություններն արագ ավարտին հասցնելու կարևորությունը, քանի որ տարածաշրջանում դինամիկան կարող է ամեն պահի փոխվել:

Back to top button