Տնտեսական

2019-ի մարտից կներդրվի գյուղապահովագրության պիլոտային ծրագիրը

Կառավարությունում ուղիներ են փնտրում բնական աղետներից տուժած գյուղացիներին աջակցելու համար: Այս տարի ամենայն հավանականությամբ նրանց  Ֆինանսական աջակցություն կտրարադրեն ՝ կանխիկ գումարի տեսքով:

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ռադիոլուրինփ ոխանցել է, որ 2019թ մարտից կներդրվի գյուղացիական ապահովագրության պիլոտային ծրագիրը՝ ընտրվել են   երեք մարզ, չորս մշակաբույս ու  երկու ռիսկ:

Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարք կլինի, թե կառավարությունը ինչ աջակցություն և որքան կտրամադրի այս տարի կարկուտից, ցրտահարությունից  ու հեղեղից տուժած գյուղացիական տնտեսություններին, Ռադիոլուրին ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Օգոստոսի 19-ին Արմավիրի մարզի Բաղրամյանւ տարածաշրջանի երեք համայնքներ տուժեցին հեղեղի պատճառով: Առվույտից բացի, հեղեղվել են նաև խաղողի այգիները

Նախարարի  փոխանցմամբ, բնական աղետների պատկերն  անհամեմատ  լավ էր մինչ օգոստոս: Հաշվարկել էին՝ գյուղատնտեսությանը հասցվածխ վնասը մոտ 6 մլրդ դրամ էր կազմում:

Ամենառիսկային համարվող գյուղատնտեսության ոլորտում արդեն մի քանի տարի է, ինչ ապահովագրության ինստիտուտի ներդրման քայլեր են արվում: Ոլորտի պատասխանատուն վստահեցրեց՝ ինտենսիվ են աշխատում այս ուղղությամբ:

Փորձնական ծրագրով ընտրվել են երեք մարզ՝ Արարատ, Արմավիր, Շիրակ, առանձնացվել են   երկու ռիսկեր՝ կարկտահարություն ու ցրտահարությոն: Արարատում և Արմավիրում ընտրել են խաղողն ու պտուղը,  Շիրակում՝ կարտոֆիլն ու հացահատիկը: Մինչև տարեվերջ ռիսկերի գնահատման կառույց կստեղծվի:

Back to top button