Հասարակություն

Արցախում առաջին զանգը հնչեց 2441 աշակերտի համար

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Այսօր 2018-2019 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող  առաջին զանգը հնչել է  Արցախի  217 դպրոցներում: Առաջին դասարան է հաճախել 2441  աշակերտ:

Ուսումանկան տարվա առաջին դասը կրթօջախներում ավանդույթի համաձայն նվիրվել է Արցախի հանարապետությանը: Խաղաղության եւ արիության դասը անցկացրել են պետական պաշտոնյաններն ու զինվորականները:

 

Արցախում առաջին զանգը հնչել է 24 339 աշակերտների համար, որոնցից 2441-ն առաջին դասարանցիներն են:

Նոր ուսումնական տարին Արցախի դպրոցներին շրջադարձային նորություն բերեց. որոշ դպրոցների կոլեկտիվներ որոշել են անցնել հնգօրյա ռեժիմի: Դրանք շրջկենտրոններում եւ մայրաքաղաքում են:

Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Կառլեն Մարգարյանի խոսքով՝ այս հարցը նոր ուսունական տարում ոլորտի պատասխանատուների հիմնական թեմարի շարքում կգտնվի:

Հնգօրյան ազդելու է երեխաների  արտադպրոցական կրթության վրա: Երեխաների օրվա ռեժիմի կարգավորման հարցը մնում է առկախ:

Նոր ուսումանկան տարվա առաջին օրը ծանոթացման եւ հանդիպումների օր էր: Երեկոյան ստեփանակերտցի աշակերտներին ու նրանց ծնողներին սպասում են մայրաքաղաքի կենտրոնակն հրապարակում:

Կարին եւ Տնջրե  համույթների կատարմամբ ազգագրական պարերի համերգ է կայանալու: Սա Հանրապետության հռչակման տոնի միջոցառումներից մեկն է: Այսօր տոնի առթիվ նաեւ նաեւ պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել:

Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով պետական պարգեւների են արժանացել ռազմական, պետական ծառայողներ, մշակույթի եւ կրթության բնագավառի աշխատողներ, տնտեսական գործունեությամբ զբաղվողներ: Արարաողությունից մի հատված լսենք:

Արցախի հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախում բազմաթիվ հյուրերի են սպասում. դրանց թվում է նաեւ ՀՀ նախագահին, խորհրդարանի պատվիրակությանը:

Վաղը տոնական միջոցառումները սկսվելու են Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին հարգանքի տուրք մատուցելուց: Այնուհետեւ, մշակութային ու ժամանցային ծարգիր է նախատեսված ողջ օրվա համար: Երեկոյան մեծ համերգ կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:

Back to top button