Հասարակություն

Բրդի վերամշակմամբ կխթանվի ոչխարաբուծությունը


Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերից մեկում շուտով կբացվի բրդի վերամշակման արտադրամաս: Ամասիան հայտնի  է Բալբաս ցեղատեսակի ոչխարաբուծությամբ: Տեղացիները մսի և բրդի իրացման խնդիրներից ելնելով պակասացրել են ոչխարների գլխաքանակը:  ,,Մարդը կարիքի մեջ,, հասարակական կազմակերպության օժանդակությամբ Հայաստանի հյուսիսային բնակավայրերում դարձյալ խթանվելու է ոչխարաբուծությունը, կբացվեն նոր աշխատատեղեր:

 

Ամասիայի բնակիչների մեծ մասը ապրուստը վաստակում է արտագնա աշխատանքի միջոցով, ակայն վեևրջին տարիներին Ռուսաստանում գործ գտնելը նույնպես դժվարացել է,: Արդեն երկրորդ տարին է Վահրամը չի գնում: Նա  փաստեց, որ կեցության և վճարման դժվարություններից ելնելով  գրեթե ձեռնունայն է տուն վերադարձել:


Հարազատ բնակավայրում աշխատատեղեր բացելը երկուստեք շահավետ է՝ և ընտանիքի հետ է լինում՝ թեթևացնելով հոգսը, և տեղում է վաստակում՝  զերծ մնալով օտարության մեջ տարաբնույթ քաշքշուկներից: Ալեքսան Քոչոյանն ասաց, որ ոչխարաբուծական ճյուղը բրդի հետ կապված,  մի քիչ ոչ եկամտաբեր ճյուղ է, բուրդը ստանում են, բայց տանում  թափում են, առնող չկա, վերամշակում՝ նույնպես:

Բրդի վերամշակման արտադրամասը կառուցվում է ,,Մարդը կարիքի մեջ,, հասարակական կազմակերպության ծրագրով և Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Նրդրումը  շուրջ 350 հազար եվրո է:  Շինարարությունը մոտ 2 շաբաթ առաջէ սկսվել:  Ամասիայի տարածքում բրդի և մսի իրացման խնդիրները շատ են:

Տեղացիներն ասում են, որ չիրացված բուրդն իրենք են պահում, սակայն հիմա արդեն բրդի ավելցուկ ունեն: Մեկ ոչխարին խուզելու համար վճարում են 500 դրամ և բուրդը թափում:


Բրդի վերամշակումով կթեթևանա նաև ոչխարաբուծությամբ զբաղվողների խնդիրը: Նոր բացվող արտադրամասը հագեցվելու է իտալական և չինական սարքավորումներով, սկզբնական շրջանում արտադրամասում նախատեսվում է ապահովել 23 մարդու զբաղվածություն, հետո թիվը կհասնի 44-ի:  Բրդի որակի բարելավման նպատակով ոչխարի  տեղական Բալբաս ցեղատեսակը խաչասերվելու է  Կորիդել ցեղատեսակի ոչխարների հետ:

Բրդի մանվածքից ստացած թելերն օգռտագործելու են տեքստիլ արտադրությունում  և գորգագործության  մեջ: Ամասիա  խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասաց, որ թելի 30 տոկոսն է մնալու իրեն, 70 տոկոսը հանձնելու են Լենտեքսին:


Ստացված թելերից ձեռագործ աշխատանքով կզբացվեն նաև Ամասիայի  մյուս բնակավայրերի բնակիչները: Բրդի վերամշակման արտադրամասը նախատեսվել է բացել հոկտեմբերին: Ընդհանուր առմամբ Ամասիայի կարի արտադրամասի, ինչպես նաև  Ամասիայի և Բանդիվանի   կաթի վերամշակման ձեռնարկությունների թիվը կհամալրվի ևս մեկով: Ծրագրով նախատեսվել է նաև ձեռագործ աշխատանքների վաճառք Գյումրու շուկայի տաղավարներից մեկում:

Ցուցադրել ավելի
Back to top button