Հասարակություն

Մարինա Խաչատրյանը և ԵԾ ևս երեք անդամ լքել է կուսակցությունը

Մարինա Խաչատրյանը, Խաչատուր Շահբազյանը, Կոնստանտին Ղարիբյանը և Աստղիկ Պետրոսյանը լքել են «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և ավագանու նախընտրական ցուցակը։

Նման որոշման համար հիմք է հանդիսացել «խոսքի և գործի անհամապատասխանությունը»։

Այս մասին տարածած մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Մարինա Խաչատրյանը։

«Ներքոստորագրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։

Որոշման համար պատճառ են հանդիսացել Մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։

Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական աշխարհին համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։

Հարգանքներով`

Մարինա Խաչատրյան

Խաչատուր Շահբազյան

Կոնստանտին Ղարիբյան

Աստղիկ Պետրոսյան»,– ասվում է Մ. Խաչատրյանի տարածած հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button