Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղրղըզստանի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղըզստանի Անկախության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.  «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ղրղըզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Համոզված եմ, որ Հայաստանի և Ղրղըզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջև արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղըզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանն՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձևաչափով գործող այլ միավորումների շրջանակում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք, իսկ Ղրղըզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Back to top button