Տնտեսական

ՌԴ դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը՝ Հայաստանի վրա

Շուտով կլրանա Հայաստանի ԵՏՄ անդամակցության 5 տարին, ինչ շահեց ու ինչ կորցրեց ՀՀ այս անդամակցությամբ՝ վիճելի հարց է:

Սակայն հստակ է,  որ այսօր Ռուսաստանի դեմ սահմանաված ամերիկյան պատժամիջոցների առկայության պայմաններում  հնարավոր է վնասներ կրի նաև Հայաստանի տնտեսությունը:

Որքանով է այս կարծիքը հիմնավոր, տնտեսագետները ստեղծված վիճակից օգտցելու մասին են խոսում, չբացառելով նաև հնարավոր վնասների հավանականությունը:

Մի դեպքում  կորցնում ենք,  մյուս դեպքում՝ շահում: Նոր իրողության և Ռուսաստանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների պայմաններում ԵԱՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի տնտեսության վրա փոփոխությունները  ինչպես դրական են, այնպես էլ բացասական, կարծում են տնտեսագետները:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը կարծիքով՝  պատժամիջոցները բարդացնում են  Հայաստանի վիճակը, բայց նաև հնարավորություն ստեղծում ակտիվացնելու արտահանումը:

Հայաստանի հարևան բոլոր երկրներում արժույթի արժեզրկում է տեղի ունեցել,  իսկ Հայաստանում ոչ։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի պարզաբանմամբ՝  դա նշանակում է, որ Հայաստանը  իր արտահանման մրցունակությունը կորցրել է:

«Շատ հետաքրքիր, բայց խնդրահարույց իրավիճակում ենք հայտնվել: Մենք կարող ենք արտահանումն ակտիվացնել մեր արժույթն արժեզրկելու քաղաքականությամբ, որը պետք է կարողանանք ճիշտ գնահատել, թե ինչքանով արդյունավետ կլինի, որովհետև պետք է հետևել Թուրքիայում և Իրանում  ներմուծման ազդեցությունն ինչքան է: Մեր մոտ, ցավոք սրտի, շատ մեծ է: Մենք միշտ 2-2.5 անգամ ավելի շատ ներմուծել ենք, քան արտահանելՎերջին երեք՝ ավելի ճիշտ 6 ամսվա տվյալները վկայում են, որ արտահանման տեմպերը նվազել են ներմուծման համեմատ»:

Այս հարցում միանգամայն այլ պատկեր է ներկայացնում  Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Ըստ ակումբի հետազոտության՝ այս տարվա առաջին կիսամյակում արտահանման ծավալներն ամենևին էլ չեն նվազել: Իսկ այն, որ հայկական դրամը չի արժեզրկվել, գովելի է՝ նշեց.

«Տնտեսական զարգացումը ավելի է աճել: Առաջին կիսամյակով կարող ենք դրական գնահատել, նույնիսկ երբ մեր հարևան երկրներում արժույթի արժեզրկում է: Իսկ մեր մոտ՝ շնորհիվ ԿԲի, նման բան չկա, ինչը նշանակում է բնակչությունն ապահովված է ունեզրկման վտանգից»:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հ/կ նախագահի խոսքով՝ դրական զարգացումներ կան տնտեսության տարբեր ճյուղերում,  ինչը հույս է ներշնչում, որ այս տարվա ընթացքում դեռ էլի դրական զարգացումներ  կլինեն: Աճ է արձանագրել արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներում՝ ասաց, բացի դա նկատել է դրական տեղաշարժ բանկային համակարգից օգտվելու առումով:

«Բանկերից ավելի շատ վարկեր վերցնում, քանի որ վստահությունը աճել է»:

Պատժամիջոցների առկայության ու ռուբլու արժեզրկման այս փուլում, ըստ Սաֆարյանի, պարզապես տրանսֆերտներն են նվազել Ռուսաստանից, սակայն ճիշտ հաշվարկների դեպքում կարելի խուսափել վնասներից:

Ցուցադրել ավելի
Back to top button