Քաղաքական

Ավագանու ընտրություններին կմասկացի 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք

ՀՀ ընտրական օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ս.թ օգոստոսի 29-ը՝ ժամը 18.00-ն։

Սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով գրանցման համար փաստաթղթեր է ներկայացրել 9 կուսակցություն և կուսակցությունների 4 դաշինք՝

Ռեֆորմիստների կուսակցություն

Ժառանգություն կուսակցություն

Լույս կուսակցությունների դաշինք

Երևանի հանրություն կուսակցությունների դաշինք

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

“Հայք” (Հայկազուններ) կուսակցություն

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցություն

Երկիր Ծիրանի կուսակցություն

Ժողովրդական Ուղի կուսակցություն

“Իմ քայլը” կուսակցությունների դաշինք

Օրինաց Երկիր կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն

“Երևանցիներ” կուսակցությունների դաշինք:

ՀՀ ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև ս.թ. սեպտեմբերի 3-ը:

Ցուցադրել ավելի
Back to top button