ԿարևորՔաղաքական

Ավագանու ընտրություններին կմասնակցի 10 քաղաքական ուժ

Այսօր ժամը 18.00-ին կլրանա Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը։ Սեպտեմբերի 23-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել էր 10 քաղաքական ուժ։

ՀՀԿ-ն հայտարարել էր, որ չի մասնակցելու ավագանու արտահերթ ընտրություններին։

Կուսակցությունների մեծ մասը փաստաթղթերը ներկայացրել է վերջին րոպեներին միայն:

Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջինը ներկայացրել է «Ռեֆորմիստներ»-ի կուսակցությունը՝ կինոռեժիսոր Արտակ Ավետյանի գլխավորած ցուցակով:


Թավշյա հեղափոխության հեղինակները՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի», արտահերթ ընտրությունների են գնում Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» գլխավորած ցուցակով։
Այդպիսով, ՔՊ-ն  փաստացի լքում է ավագանու նախկին կազմում գործող «Ելք» դաշինքը։

Բայց դաշինքի մաս կազմող մյուս երկու կուսակցությունները՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետություն»-ը, շարունակում են համագործակցությունն ու «Լույս» դաշինքով միասնաբար առաջադրում են Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Ցուցակը 110 հոգուց է բաղկացած:

Դաշինքի գրանցման փաստաթղթերը ներկայացրեց Երեւանի դեռեւս գործող ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, «Երկիր Ծիրանի»-ն այդ պաշտոնում առաջադրելու է Զարուհի Փոստանջյանին, ԳԱԼԱ կուսակցության քաղաքապետի թեկնածուն ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: Փաստաթղթերի հանձնումից հետո վերջինս փոխանցեց, որ 47 հոգի է ընդգրկված իրենց ցուցակում:

 

Հայոց համազգային շարժման առաջին համարը «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն է,

Դաշնակցության թեկնածուն նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է, իսկ «Ժառանգություն»-ը պայքարի է գնում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյան.

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը։ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, որ ընտրություններին դիտորդական առաքելությամբ Երեւան կհրավիրվեն նաեւ միջազգային դիտորդներ:

Back to top button