Տնտեսական

Հանքարդունահանող ընկերությունների շուրջ աղմուկը չի դադարում

Հարկայինից մինչև սոցիալական պարտավորությունների չկատարում. հանքարդունահանող ընկերությունների շուրջ աղմուկը չի դադարում:

Այժմ էլ «Լիդիան Արմենիա»  ընկերությունն է պատրաստվում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկը վիճարկել:

Ինչ է մտածում էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարն այս ու ընդհանրապես հանրքադյունաբերության ոլորտի մասին:

Արթուր Գրիգորյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը:

Հանքարդյունաբերող ու վերջին շրջանում ամենաշատը քննադատության արժանացած  «Լիդիան Արմենիա»  ընկերությունը Բնապահպանության և ընդերքի  տեսչական մարմնի որոշումը կվիճարկի՝ «Ռադիոլուրին» հայտնեցին «Լիդիան Արմենիա»- ից:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը  նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոնների հիման վրա առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: Այն, ըստ էության, Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվության չեղարկում է:

Օրերս «Լիդան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ստուգման արդյունքների վերաբերյալ որոշում ուներ, որտեղ տրված են հասարակությանը հուզող բոլոր  հարցերի պատասխանները՝  արձանագրվել են փոքր խախտումներ՝ վարչական պատասխանատվությամբ:

Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից փորձեցինք պարզել՝ ինչ է նախարարությունը մտածում խնդրի շուրջ: Հիշեցրեց՝  Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել.

«Մեզ համար էլ է շատ կարևոր, մենք էլ ենք այդ իրավիճակը ցավով ենք ընդունում»:

Հայաստանի համար բնապահպանական խնդիրները շատ կարևոր են՝ ասաց նախարարն ու փոխանցեց իրենց դիրքորոշումը:

Ընդերքի թալան. վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանքարդյունաբերությանը, հաճախ է նման բնութագրումներ անում: Այսօր նախարարից փորձեցինք պարզել՝ կիսո՞ւմ է վարչապետի կարծիքը, թե՞ ոչ։

Նախարարությունը մետաղական հանքավայրերում կատարել է ուսումնասիրություններ ու գրեթե բոլոր  հանքարդյունահանող ընկերություններում խախտումներ են հայտնաբերել: էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանից փորձեցինք խախտումների տեսակը պարզել:

Ասաց՝ երբ ընդերքօգտագործող ընկերությանը լիցենզիա է տրվում, նա ունենում է նաև պայմանագրային պարտավորություններ։ Դրանք պարտադիր են նրանց համար:

27 մետաղական հանքավայրերից 10-ին զգուշացումների են արվել, եթե 90-օրյա ժամկետում ի հայտ եկած խախտումները չշտկեն, նախարարի խոսքով, կզրկվեն հանքը շահագործելու իրավունքից:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ հիմնական արտադրանքը վաճառվում է օֆշորում:

Բագրատյանը կարծում է, որ նախ  պետք է դադարեցնել օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների միջոցով  հումքի արտահանումը:

Ցուցադրել ավելի
Back to top button