Հասարակություն

Դադարեցվում է միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.62 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով սեպտեմբերի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ.62 երթուղու գործունեությունը:

Նշված երթուղուց օգտվող՝ Թբիլիսյան խճուղու և Քանաքեռ թաղամասի որոշակի հատվածի բնակիչների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով միկրոավտոբուսային հ.21 երթուղին Շամպայն գինիների գործարանի մոտից կերկարացվի մինչև Քանաքեռի 13-րդ փողոց՝ միկրոավտոբուսային հ.62 երթուղու վերջնակետ:

Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միկրոավտոբուսային հ.62 երթուղուց օգտվող մյուս ուղևորները կարող են օգտվել նշված երթուղուն զուգահեռ գործող այլ ներքաղաքային երթուղիներից:

Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button