Մշակույթ

Ստամբուլը՝ ստամբուլահայի աչքերով

Պոլսահայ լուսանկարիչ Մուրատ Էզերին իր լուսանկարներով Երևանում է: 3 օր Թեքեյան կենտրոնում նա դրանց միջոցով կպատմի Ստամբուլի ու հայերի մասին:

 

Ստամբուլի հայերը մի քանի օր կլինեն Երևանում: Ստամբուլահայ լուսանկարիչ Մուրատ Էզէրի անհատական ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում է՝ պատմելու պոլսահայերի մասին: Նկարներում մարդիկ են, դեմքեր ու պատմություններ՝ կողք կողքի, բայց առանձին: Լուսանկարիչն  իր ոչ մի նկար առանձնացնել չի կարողանում, ասում է՝ սիրում է բոլորը իր զավակների պես։

Ցուցահանդեսի գլխավոր լուսանկարը Մուրատ ԷզԷրի մոր ձեռքերի նկարն Է: Ցուցահանդեսին ներկա էր նաև Սփյուռքի փոխնախարար Վաղարշակ Հակոբյանը՝ հայրենիքի ու  դրսում ապրող արվեստագետների կապող օղակի ներկայացուցիչը:

Այս ցուցահադեսն էլ իրականութուն է հենց Սփյուռքի նախարարության շնորհիվ նաև՝ ասում է:Պոլսահայերը ևս 3 օր կմնան Երևանում՝ մեզ պատմելով Ստամբուլի ու հայերի մասին:

Back to top button