Քաղաքական

Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը, ՀՀ կօգտվի վետոյի իրավունքից


2015 թվականին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում որոշվել էր,  որ բոլորը պետությունները երեք տարի ժամկետով պետք է ստանձնեն կազմակերպության գլխավոր քարտուղարի  պաշտոնը և այժմ հերթը Հայաստանինն է, սակայն  մարտի մեկի դեպքերի հետ կապված Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի շրջանակներում ՀՀ-ն նախաձեռնել էր գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, իսկ կազմակերպությունում կարծես անհանգիստ են ու թեման խնդրահարույց են որակում:

Ինչ զարգացումներ են հնարավոր, այս, ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր անդամակցության ու նաև ղարաբաղյան խնդրին այսօրվա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատարը:

Եթե ՀԱՊԿ-ում կամ ԵԱՏՄ Ադրբեջանի անդամակցության հարց առաջադրվի՝ Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը, այսինքն՝ թույլ չի տա Բաքվի մուտքն այդ կազմակերպություններ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանն այսօր այսպես արձագանքեց Ադրբեջանի այդ կառույցներում հնարավոր անդամակցության հարցին ու ներկայացրել մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը:

«Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանիհնարավոր անդամակցության հարցը, ապա Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»: 

Կոնսենսուսով որոշվող մեկ այլ հարց էլ ՀԱՊԿ ԳՔ-ի պաշտոնում  Յուրի Խաչատուրովի փոփոխման նախաձեռնությունն է:

Խաչատուրովի դեմ մարտի մեկի գործով առաջադրված մեղադրանքի շրջանակներում ՀՀ-ն նախաձեռնել էր գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց:

Վերջերս, սակայն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ  առաջարկել էր քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցն իրենց  համար խնդրահարույց է դարձել:

Ըստ այդմ՝ որքանով է հավանական, որ այդ պաշտոնում հաստատվի ոչ ՀՀ ներկայացուցիչ:

«ՀՀ նախաձեռնել է փոփոխման  գործընթաց և դրան հաջորդել է ՀԱՊԿ հարթակներում խորհրդակցությունների փուլը, որոնք, ըստ կանոնակարգի, ընթանում են ինչպես կոնսենսուսային լուծումներ գտնելու ուղղությամբայնպես էլ  այդ կանոնակարգերը հստակեցնելու ուղղությամբ: ՀԱՊԿ-ում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Թե ինչ զարգացումներ տեղի կուենան, պարզ կլինի խորհրդակցությունների արդյունքում: Դրանք կհաստատվեն ՀԱՊԿ անվտանգությնա խորհրդի կողմից: Մինչ այդ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ»»,-  ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

ՀՀ-ում նոր իշխանության առկայության պայմաններում չի բացառվում ղարաբաղյան խնդրով  բանակցությունների վերսկսման հավանականությունը, Երևանում հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

Բաքվում էլ նա նաև ասել էր, թե ժամանակը չի սպասում և պետք է ամեն ջանք ներդրվի, որ  ղարաբաղյան խնդիրը արագ  լուծվի: Հակամարտության կարգավորումը Գերմանիայի շահերից է բխում՝ ասել էր Մերկելը: Աննա Նաղդալյանն այսօր հստակեցրեց.

«Վերահստատել է, որ հանձնառու են խաղաղ կարգավորմանը, այն պետք է տեղի ունենա համապատասխան մթնոլորտում, երբ բոլոր կողմերը պատրաստ լինեն դրան: Նա շեշտել էոր պատրաստ են քաղաքական պատասխանատվություն ստանձնել այս հարցում»:

Գերմանիայի կանցլերի Հայաստան այցի թեման, թերևս, դեռ երկար կքննարկվի տարբեր շրջանակներում: Մեծամասամբ այն բնորոշում է իբրև դրական տպավորություններով, առատ սելֆիներով հիշվող այց, մինչդեռ, ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատարի վստահեցմամբ, այցը հայ-գերմանական համագործակցության խորացման ու նոր ծրագրերի իրագործման ամուր հիմքեր է դրել։ Ավելին՝ արդեն կան պայմանավորվածություններ՝ ասաց.

«Այն հանգամանքը, որ կանցելի այցի շրջանակներում ընդգրված էին մեծ թվով խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, հստակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մի մասի առումով պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մյուս մասը ընթացի մեջ է»:

Հայկական կողմը, ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, հանձնառու է հայ- գերմանական հարաբերությունները խորացնելու գործում:

Back to top button