Հասարակություն

Չեղարկել խոշորացումը. ցույցեր Շիրակի մարզում


Անի խոշորացված համայնքում 1 շաբաթ շարունակվող ցույցերին ևս 1 հասցե ու պահանջ ավելացավ Շիրակի մարզում։ Ախուրյան խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող 8 գյուղերից 7 ի` Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Կամոյի, բնակիչները ժամը 11-ից փակել են Գյումրի Վանաձոր միջպետական ճանապարհը` Շիրակ գյուղի հատվածում, պահանջում են հարգել իրենց սահմանադրական իրավունքը եւ չեղարկել խոշորացումը։

Ճանապարհները բացեցին միայն մարզպետին տեսնելուց ու մարզպետարանում հանդիպում պայմանավորվելուց հետո։

Ցուցադրել ավելի
Back to top button