Միջազգային

Մահացել է ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը

Օգոստոսի 25 -ին 81 տարեկան հասակում մահացել է ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը՝ տեղեկացնում է The New York Times-ը:

Մակքեյնը տառապում էր ուղեղի քաղցկեղից: Մակքեյնին հրաժեշտ կտան Արիզոնայի օրենսդիր ժողովի շենքում`սեպտեմբերի 2-ին:

Մակքեյնը 35 տարի շարունակ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացրել է Արիզոնա նահանգը։ Այս քաղաքում նա սովորել է ռազմածովային ակադեմիայում և ավարտել այն 1958 թվականին:

Ջոն Մակքեյնը նաև Վիետնամական պատերազմի վետերան է եղել: 1967թ. նա գերի է ընկել Վիետնամում և այնտեղ անց է կացրել 5,5 տարի: 2008թ. Մակքեյնը հանրապատեկան կուսակցության կողմից առաջադրվել էր որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:

Back to top button