Միջազգային

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 250-ի

Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ նահանգում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 241-ի ևս երկու հոգի զոհվել է: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մի քանի հարևան գավառներում, ինչպես նաև Բաղդադում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանից ոչ հեռու, 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Քերմանշահ քաղաքից 82 կմ դեպի հյուսիս-արևմուտք, օջախը գտնվում է 10 կմ խորության վրա:

Back to top button