ԿարևորՏնտեսական

Ինչու է լոլիկը 800 դրամ․ վարչապետը ԳՈՒՄ-ի շուկայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցել է շուկա գյուղմթերքի գներին ծանոթանալու: «Եկել եմ գումի շուկա, տեսնելու թե ինչ է կատարվում գյուղմթերքի գների հետ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շրջայց կատարեց Գումի շուկայում՝ ծանոթանալու գյուղմթերքի գներին: Ինչպես վարչապետը նշեց, նա ահազանգեր էր ստացել, որ գյուղմթերքի գները թանկացել են:

«Լոլիկն 800 դրա՞մ, այս սեզոնին տարօրինակ է: Տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցի լոլիկ է հայտնվել շուկայում: Իսկ տանձը 300-ից 2000 դրամով է վաճառվում»:

Բացի լոլիկից թանկացել է  նաեւ վարունգը, ձմերուկը, սմբուկը:

Ցուցադրել ավելի
Back to top button