Հասարակություն

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են հայտարարել և քաղաքացիները ստիպված տաքսիներով են մեկնում Երևան: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

Փոխնախարարը մեկնել է Արմավիր տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

«Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն օգոստոսի 27-ի առավոտյան տեղեկացրել է, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան: Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»,-ասվում է գրառման մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button