ԿարևորՀասարակություն

Մերկելը զբոսնել է Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այսօր երեկոյան զբոսնել են Երևանի Հյուսիսային պողոտայում։


«Եվ օրվա վերջում Գերմանիայի կանցլերը առիթ ունեցավ տեսնելու և զգալու մեր ժողովերդի ջերմությունն ու ոգին։ Հրաշալի զբոսանք ստացվեց», — «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ Գերմանիայի կանցլերը հաճույքով լուսանկարվել է Հյուսիսային պողոտայում տասնյակ քաղաքացիների հետ։


Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով Երևան է ժամանել այսօր՝ Վրաստան կատարած այցից հետո: Այսօր Անգելա Մերկելը Երևանից կմեկնի Բաքու:

Back to top button