Հասարակություն

«Հանուն հայ զինվորի» ՀԿ- ն կրկին Արցախում. ծրագրում նաեւ տեղեկատվական անվտանգության դասընթացն է զինվորների համար

«Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության անդամները «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում այսօր այցելում են Արցախի զորամասեր: Ծրագիրը նոր չէ: Շուտով կլրանա 2- րդ տարին։ Արցախի զորամասեր մեկնելով՝ ծրագրի մասնակիցների նպատակն է  ամրապնդել բանակ-հասարակություն կապը, ընդլայնել կազմակերպության անդամների հայրենաճանաչությունը: Ծրագիրը ներառում է նաև տեղեկատվական անվտանգության մասին զինվորների համար դասընթաց, որի մեջ ընդգրկված է տեղեկատվական անվտանգությունից ունեցած գիտելիքների թեստավորում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնել է հկ նախագահ Դավիթ Թորոսյանը: Դիրքերին նաև որոշակի նյութական աջակցություն է ցուցաբերվելու, որի մասին չի բարձրաձայնվում:

Ցուցադրել ավելի
Back to top button