Հասարակություն

Հայկական գամփռը կպաշտպանի Տերյան-Մոսկովյան խաչմերուկը

Հավատարիմ, անձնազոհ, մեծահոգի, նվիրված, արժանապատիվ և խիզախ, հենց այսպիսի արձան ունի Երևանը: Հայկական գամփռն արդեն մայրաքաղաքի սրտում է՝ մշտական բնակության:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի ստեղծագործությունը միշտ զգոն ու արթուն կպաշտպանի երևանցիներին:

Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերկում՝ այգում, հայկական գամփռի արձանն է, նոր, բայց արդեն սիրելի:

Մայրաքաղաքի 2800-ամյակին նվեր է՝ Ամստերդամում գործող «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի, Հոլանդիայի հայ համայնքի և բազմաթիվ հոլանդացիների կողմից:

Երևանը միշտ պատրաստ է ընդունել այսպիսի նվերներ, ասում է փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:

Խորհրդանշական արձանն այնքան սիրվեց, որ 80-ամյա անցորդներից մեկը խնդրեց երգ նվիրել, զգուշացրեց՝ տարիքին չխաբվել, ձայնը տեղում է:

Հավատարմություն, անձնազոհություն, մեծահոգություն, նվիրվածություն, արժանապատվություն և խիզախություն, սրանք բառեր են, որոնք բնորոշ են հենց հայկական գամփռին, բառեր, որոնք քանդակագործը թողել է արձանի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button