Տնտեսական

Փոքր գետերը՝ փոքր ՀԷԿ-երի ճիրաններում


Հայաստանում կան գետեր, որոնց հունի երկայնքով քայլելիս, տեսնում ես ՀԷԿ-երի  առատությունը, որը աղետի տպավորություն է թողնում. սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումն է:

Գետերի ակունքները ցամաքում են, փոքր ՀԷԿ-երի առատությունն էլ սպասված արդյունքը չի տվել: Կառավարությունում ձեռնամուխ են եղել  ոլորտի օրենսդրական կարգավորումների խստացմանը:

 

Հայաստանում կսահմանվի այն գետերի ցանկը, որոնց վրա ՀԷԿ կառուցելու թույլտվություն չի տրվի: Ջրային օրենսգրքում առաջարկվող վերջին փոփոխություններով՝ կառավարությունում փորձում են փրկել Հայաստանի՝ խողովակի մեջ առնված կամ ընդհանրապես ջրից զրկված գետերը:

Իրավիճակը բնապահպան Կարինե Դանիելյանն ընդգծում է՝ ժամանակին ՀԷԿ կառուցելիս հաշվարկները ճիշտ չեն եղել: Քիչ չեն դեպքերը, երբ գետերի վրա  կառուցված փոքր ՀԷԿ-երը սահմանված չափաքանակից մի քանի անգամ շատ են, ինչպես օրինակ Եղեգիս գետում է:

Օրենսդրական վերջին փոփոխություններով՝ որոշակի հստակեցումներ են կատարվելու:

Բնության հատուկ տարածքներում բնության  հուշարձաններից 150 մ շառավղով ՀԷԿ-երի կառուցումը նույնպես  կարգելվի:

Հայաստանում շահագործվում է 184 փոքր  ՀԷԿ, կառուցվում է ևս 36-ը: «Ռադիոլուրի» զրուցակիցը «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Արևիկ Հովսեփյանն է:

Մասնագետը փաստում է՝ անթույլատրելի էր գետերը խողովակների մեջ վերցնելը: Հենց այս պատճառով է, որ Հայաստանում գետերի մեծ մասն  ուղղակի ցամաքել է:

Օրենսդրական կարգավորումներն ու խստացումները, վարչապետ
Նիկոլ Փաշինյանի խոսքով, որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել որպես տնտեսական գործունեության դեմ ուղղված քայլ:

«Լրջորեն պետք է այս հարցով զբաղվենք։ Խոսքը ՀՀ ռազմավարական ռեսուրսի մասին է: Անհրաժեշտության դեպքում պետք է նաև իրավապահները զբաղվեն այս խնդրով: Այս պրոցեսը որևէ կերպ չպետք է զուգակցվի սեփականության վերաբաշխումներով: Անհրաժեշտ է կարգավորել փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունեությունը, մշակել բնապահպանական աղետալի իրավիճակի հաղթահարման կոնկրետ ճանապարհային քարտեզ, որպեսզի հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ժամկետներում ենք խնդիրները լուծելու»:

Ձկնուղիների հետ կապված բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը իրավիճակը աէետալի է համարում.

Նույն կարծիքին է նաև ԳԱԱ հիդրոէլոկոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Հայաստանը որդեգրել է  հանրային ռեսուրսի օգտագործման նկատմամբ  ծայրահեղ պատասխանատու մոտեցում՝ ասում են կառավարությունում:

Back to top button