Հասարակություն

Բացահայտվել է փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիքի յուրացման դեպք

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է փաստաթղթերի կեղծմամբ դիզվառելիքի յուրացման դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիս ամսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի ՎՔն պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով:

Վերը նշված ժամանակահատվածում կեղծ փաստաթղթերով դուրս է գրվել և յուրացվել 1.640 լիտր դիզվառելիք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

 

Ցուցադրել ավելի
Back to top button