Հասարակություն

ԵԼՔ-ը շրջանառության մեջ է դրել Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցելու վերաբերյալ նախագիծ

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Նազարյանը։

«Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները կորոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխություն», — գրել է Նազարյանը։

Ավելի վաղ, ԵԼՔ-ի նախկին պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես եկել էր, սակայն խորհրդարանական մեծամասնությունն այն չէր ընդունել։

Մարտի 1-ի դեպքերից 10 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի:

Back to top button