Հասարակություն

1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ Գյումրիի օդանավակայանում

«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից ամբողջությամբ կվերականգնվի Գյումրիի <Շիրակ> օդանավակայանի կառամատույցը:
Օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986 թվականից։

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։

Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ
տարածք։

Back to top button