ՄիջազգայինՎերլուծական

Սիրիայի քաղաքացիական պատերազմը թեւակոխում է նոր փուլ

Սիրիական քաղաքացիական պատերազմը անցնում է իր զարգացման բոլորովին նոր փուլ, սկսվում է հետպատերազմական փուլը։ Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ Մեւլութ Չավուշօղլուի եւ Սերգեյ Լավրոյի այսօրվա բնանակցություններում քննարկվել է սիրիական խնդիրը, նախևառաջ Իդլիբի իրավիճակը։

Այստեղ թուրքերը շատ լուրջ դիրքեր ունեն, ռուսները նույնպես բավականին լուրջ դիրքեր ունեն, քննարկվում են նաև սիրիայի հետպատերազմական վերականգնման հարցերը, ինչի համար լուրջ ֆինանսներ են հարկավոր։ Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի դերակատարության մասին «Ռադիոլուրն» այսօր խոսել է քաղաքագետ, Ռուսաստանի  միջազգային հարցերի և Մերձավոր Արևելքի ինստիտուտի խորհրդի փորձագետ Գեորգի Ասատրյանի հետ։

Ռուսաստանը Թուրքիայի հետ ստիպված է գնում երկխոսության, Մոսկվան գիտակցում է, որ Անկարան շատ լուրջ խաղացող է Սիրիայում և առանց նրա հետ երկխոսության շատ խնդրահարույց է սիրիական հակամարտության կարգավորումը՝ ասել է քաղաքագետը։

Հատված Ռադիոլուրին ժամը 18.00-ի եթերից

Ցուցադրել ավելի
Back to top button