Հասարակություն

Յոդի ավելցուկ ունեցողները աղ գնելիս խնդրի առաջ են կանգնում

Ի՞նչ  աղ օգտագործեն այն հիվադները, ովքեր ունեն յոդի ավելցուկ: Վաճառքում եղած աղը յոդացված է, չյոդացվածնն արգելվում է: Պատասխանատուները մտածել են միայն յոդի պակաս ունեցողների մասին: Արդյունքում՝ ավելցուկ ունեցողները դարձել են փոքրամասնություն:

Հասմիկն արդեն չորս տարի է կերակրի աղ գնելիս կանգնում է խնդրի առջև.  նրա օրգանիզմում յոդի քանակությունը բարձր է, իսկ մեր երկրում արգելվում է վաճառել չյոդավորված կերակրի աղ:

Կառավարության  2004 թվականի փետրվարի 12-ի որոշման համաձայն՝ մեր երկրում բնակչության սննդում օգտագործելու համար արտադրվող կամ ներմուծվող աղը պետք է լինի յոդավորված՝ մեր տարածաշրջանում յոդի անբավարարության պատճառով:

Արտադրվո՞ւմ է արդյոք մեր երկրում չյոդացված աղ փոքր թվով, բայց յոդի ավելցուկ ունեցող, մարդկանց համար:

Եթե թույլատրվի չյոդավորված աղ վաճառել, կվաճառեն, ասում է՝ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ տնօրեն Արեգ Ղուկասյանը: Իրենց համար ուղենիշը կառավարության որոշումներն են:

Միայն մեր փոքր խմբագրությունում այսպիսի խնդիր ունեն իմ երկու գործընկերները, մյուս գործընկերոջ ամուսինը:

Հայաստանի գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանից փորձեցիք ճշտել՝ կա՞ վիճակագրություն, թե Հայաստանում քանի հոգի ունի յոդի ավելցուկ: Պարզվեց այդպիսի վիճակագրություն չկա, այդպիսի հիվանդներ էլ չկան, եթե կան՝ բացառություն են:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման  ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը ևս վստահեցրեց, նման հիվանդները եզակի են:

Եզակի են, բայց կան: Իսկ ի՞նչ նախաձեռնություններով է հանդես եկել կամ գալիս նախարարությունը այդպիսի հիվանդներին օգնելու համար. Նունե Բակունցը պատասխանում է:

Պարզվում է, որ Հայաստանում կան «սխալ»  հիվանդներ, որոնց բուժումը չի համապատասխանում առողջապահության նախարարության ստանդարտներին:

Ցուցադրել ավելի
Back to top button