Հասարակություն

Մենք ուզում ենք ազատվել գարշահոտությունից․ նուբարաշենցիներ

Նուբարաշեն վարչական շրջանի մայրուղին երկու օր է ինչ նուբարաշենցիները փակել են՝ պահանջում են աղբավայրի հարցի լուծում։  Տեղացիների խոսքով համաճարակը տարածվում է բնակելի տարածքներով։ Նրանց պահանջը՝ ժամանակավորապես լուծում գտնելն է  խնդրին, այն է ՝ հողի շերտով ծածկեն աղբավայրը։
Նուբարաշենցիները հոգնել են այդ գարշահոտությունից և պահանջում են արմատական լուծում խնդրին։ Երեկ քաղաքապետարանի ներկայացուցիչը  այցելել է բողոքի ակցիա իրականացնողներին, սակայն  իր խոստումը չի կատարել։

Տեղացիները պահանջել են, որ էլ աղբ չբերվի տարածք, մինչև որ ծանր տեխնիկա կբերվի և աղբը կհավաքվի մի կետում։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ կապ  է հաստատել քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և 2018 օգոստոսի 24-ին ժամը 11-ին  քաղաքապետարանում  տեղի կունենա հանդիպում բնակիչների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button