Հասարակություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներն Արցախում են
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներն Արցախում են: Ինչպես տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, արցախյան այցը հիմնադրամի արգենտինահայ բարերարները սկսել են Շոշից։ Այստեղ Էքսերճեան, Դևէճեան և Շիմիշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ մանկապարտեզ է կառուցվում։ Նախակրթարան Շոշն ունեցել է, բայց պատերազմի տարիներին շենքն այրվել է։
Շոշում մանկապարտեզ կառուցելու առաջարկը Բակո Սահակյանից են ստացել. անցած տարի Նախագահը հորդորել է, իրենք էլ անմիջապես անցել գործի։ Նոր մանկապարտեզը կգործի Շոշի դպրոցի հարևանությամբ, որը ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամն է կառուցել՝ Տորոնտոյի հայերի հովանավորությամբ, հիմնադրամի ֆրանսահայ բարերարներն էլ ֆինանսավորել են Շոշի համայնքային կենտրոնի շինարարությունը։