Կարևոր

Ոստիկանության զորքերը մեկնում են սահման (տեսանյութ)

Ոստիկանության զորքերը այսօրվանից մեկնում են մարտական հերթապահության՝ ՀՀ պետական սահման, իր ֆեյսբուքի էջում ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ոստիկանության ուժերը այսօրվանից միանում են Զինված ուժերին՝ բանակին, նրանց աջակցելու ՀՀ պետական սահմանները պահպանելու գործում, եւ մենք եկել ենք մասնակցելու ճանապարհելու հանդիսավոր արարողությանը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Ոստիկանության զորքերի ծառայողներին այդ կարեւոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար։

Back to top button