ԿարևորՏնտեսական

Սևանից լրացուցիչ ջուր բաց կթողնվի


«Օրակարգում ներառված հարցերից ամենաանցանկալին»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես է բնորոշել Սևանա լճից լրացուցիչ ջրառի թույլատրելու նախագիծը։ Կառավարության ղեկավարի խոսքով, բուռն քննարկումներ են տեղի ունեցել։ Ակնհայտ է, որ գյուղատնտեսությունում ռեալ ռիսկ կա։ Հակառակ դեպքում ոլորտի համար փակուղային իրավիճակ կստեղծվի։
«Գիտեք, որ արդեն կառավարությունը մի քանի անգամ քննարկել է այն իրավիճակը, որը մեր ոռոգման համակարգում ստեղծվել է: Եվ մենք խնդիր ունենք ամեն ինչ անել, որպեսզի Սևանից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա: Ըստ էության շատ բուռն քննարկումներ եղան, դրանց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ, որ կա որոշակի ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բավական բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել»,- ասել է վաչապետը:
Back to top button