Տնտեսական

Կսահմանվի այն գետերի ցանկը, որոնց վրա այսուհետ փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություն չի տրվի


Ջրային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով, կսահմանվի այն գետերի ցանկը, որոնց վրա այսուհետ փոքր ՀԷԿ կառուցելու թույլտվություն չի տրվի։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Նախարարի տեղեկացմամբ, եթե օրենքը հետադարձ ուժ ունենար, բազմաթիվ փոքր ՀԷԿ-եր պարզապես չէին գործի։ Որպես օրինակ նախարարը նշեց Եղեգիս գետը, որն ունի մոտ 53 տոկոս ծանրաբեռնվածություն։

Back to top button